Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Անկախ վերլուծական կենտրոն Հայաստանում, որն իրազեկում է քաղաքականություն մշակողներին և հանրությանը տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգային միջավայրի ու ժողովրդավարական հետագծի վերաբերյալ՝ խթանելով փաստահեն հետազոտություններն ու համագործակցությունը:

Նորություններ

ԺԱՏԿ նորություններ և միջոցառումներ

ԺԱՏԿ քննարկում խաղաղ պայմաններում ԶՈՒ մահվան դեպքերի վերաբերյալ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր քննարկում խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ։ Քննարկմանը որպես բանախոս հանդես եկան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը և պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը։ Քննարկումը վարեց ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ […]

Կարդալ ավելին

ԺԱՏԿ երկօրյա ռազմավարական պլանավորման սեմինար արցախցի փախստականների համար

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը օգոստոսի 29-30-ը «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում Դիլիջանում կազմակերպեց երկօրյա ռիթրիթ՝ ռազմավարական պլանավորման նպատակով։ Միջոցառմանը ներկա էին գտնվում ծրագրի շրջանակում անցկացված հինգ աշխատարաններին մասնակցած խմբերի ներկայացուցիչները։ Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցներն ամփոփեցին ծրագրի արդյունքները, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու նախաձեռնությունները։ Նրանք նաև հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գիտելիքները արհեստական բանականության […]

Կարդալ ավելին

ԺԱՏԿ քննարկում․ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրերի արդյունքներն ու առկա խնդիրները

Օգոստոսի 20-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց քննարկում՝ նվիրված Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրերի միջանկյալ արդյունքներին։ Բանախոսներն էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը և փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Քննարկման մոդերատորը ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանն էր։ Գայանե Ղարագյոզյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2022 և 2024 թվականների բնակապահովման ծրագրերով […]

Կարդալ ավելին

«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում

Հուլիսի 31-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) կազմակերպել էր «Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում։ Միջոցառման ընթացքում ԺԱՏԿ ղեկավար Տիգրան Գրիգորյանը, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ու Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը՝ ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանի մոդերացիայով, վերլուծեցին հետընտրական շրջանի ժողովրդավարական հիմնական մարտահրավերները։ Բանախոսներն անդրադարձան Հայաստանում նկատվող ժողովրդավարական հետընթացին […]

Կարդալ ավելին

Աջակցեք ժողովրդավարական հետազոտություններին

Ձեր ներդրումը նպաստում է անկախ հետազոտություններին և վերլուծություններին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը և տարածաշրջանի անվտանգությունը։

Ֆինանսավորեք անկախ հետազոտություններն ու հրապարակումները

Աջակցեք փորձագիտական քննարկումներին

Ամրապնդեք ժողովրդավարական կայունությունը

Վստահված է առաջատար հաստատությունների և քաղաքականություն մշակողների կողմից։

Նվիրաբերեք այսօր և դարձեք փոփոխության մաս

Նվիրաբերել
Վերջին հրապարակումներ

Քաղաքականության փաստաթղթեր, զեկույցներ և ակադեմիական հետազոտություններ

Democracy Watch

Հանրային խոսքի քրեականացնումը ժողովրդավարական հետընթացի ակնհայտ դրսևորում է

Իշխող ուժի քննադատների դեմ հրապարակային խոսքի հիման վրա քրեական գործերի հարուցումը Հայաստանում վերջին տարիների ժողովրդավարական հետընթացի կարևոր դրսևորումներից է։ Երբ 2022-ին հանրային ճնշման ներքո ապաքրեականացվեց «ծանր վիրավորանքի» հոդվածը, հրապարակային խոսքի համար քրեական հետապնդման պրակիտիկան, այնուամենայնիվ, չանհետացավ, այն շարունակվեց այլ քրեական հոդվածների կիրառման միջոցով։ Վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած երկու աղմկահարույց դեպքի պատճառով այս խնդիրը կրկին […]

Կարդալ ավելին
Articles

Գյումրիի բազայի ապագան և հայ- ռուսական հարաբերությունների փոփոխությունները

Նյութը հասանելի է միայն անգլերեն։

Կարդալ ավելին
Articles

Պասիվությունը պաշտպանության մեջ հետաձգված պարտություն է․ ի՞նչ բանակ է փորձում կառուցել Հայաստանը

Հոդվածը հասանելի է միան անգլերեն։

Կարդալ ավելին
Articles

Արցախցիների իրավունքների պաշտպանությունը պահանջում է տարբեր մարտավարություններ

Հոդվածը հասանելի է միայն անգլերեն։

Կարդալ ավելին