Քննարկում․ Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում

Քննարկում․ Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում

27/04/2026

 

Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում» թեմայով քննարկումը, որը կազմակերպել էր Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը։

 

Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Նվարդ Սարգսյանը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության աջակցության ծրագիրը, նոր մեկնարկած ինքնազբաղվածության աջակցության ծրագիրը։

 

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը ներկայացրեց հանրակրթության ոլորտում արցախցի կադրերի ներգրավման, տարբեր մարզերում ուսուցիչների լրացուցիչ մոտիվացման ծրագրերի մասին։

 

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի ղեկավար Ասթինե Բադեյանը ներկայացրեց բարեգործականի հիմնադրամի կողմից իրականացվող վերապատրաստման ծրագրերը, որոնք, ի դեպ, մեկնարկել էին դեռ 2019 թվականից Արցախում։

 

Քննարկումը մոդերացնում էր ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանը։ Քննարկմանը ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների, կառավարության ներկայացուցիչներ, արցախյան տարբեր շրջանակներ ներկայացնող անձինք։

 

Հիմնական բանախոսների ելույթներից հետո հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։

Քննարկման տեսագրությունը հասանելի է Ֆակտորի եթերում: